ՀՀԿ-ն Հայաստանի վարչապետի պաշտոնի մի քանի թեկնածու է դիտարկում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի hանրապետական կուսակցությունը մի քանի թեկնածու է դիտարկում ՀՀ վարչապետի պաշտոնի համար, հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար, ՀՀԿ-ի անդամ Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ի նման լուրջ ու մեծաթիվ կուսակցությունը, որը ներկայացված է ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնությամբ, չի կարող սահմանափակվել մեկ թեկնածուով:
«Հիմա մենք դիտարկում ենք մի քանի թեկնածու, նրանց ընտրությունը կապված կլինի երկրի իրավիճակի հետ: Մենք համալիր ձևով ենք գնահատում իրավիճակը ու կներկայացնենք այն թեկնածուին, ով առավել արդյունավետ կգլխավորի երկիրը», - ասաց Հարությունյանը:
2015 թ.–ին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը։ Նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորություները, և կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–