ՀՀ նախագահը դեսպաններ է հետ կանչել ու նշանակել

28.12.2018, 16:32
ՀՀ նախագահը դեսպաններ է հետ կանչել ու նշանակել:
ՀՀ նախագահը դեսպաններ է հետ կանչել ու նշանակել

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեսպաններ է հետ կանչել ու նշանակել։

Նախագահի հրամանագրով, Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Աշով Հովակիմյանը նշանակվել է Չեխիայում ՀՀ դեսպանի պաշտոնում (նստավայրը`Պրահա)։

Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնից։–0–