ՀՀ ԶՈՒ-ն չեզոքացնում է Ադրբեջանի գործողությունները Նախիջևանի ուղղությամբ. Տոնոյան

25.07.2018, 18:01
ՀՀ Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը պետական սահմանի նախիջևանյան հատվածում։
 ՀՀ ԶՈՒ-ն չեզոքացնում է Ադրբեջանի գործողությունները Նախիջևանի ուղղությամբ. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը պետական սահմանի նախիջևանյան հատվածում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ադրբեջանական ԶՈՒ շարունակում են դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքները, իսկ մենք համապատասխան միջոցառումներ ենք անցկացնում այդ գործողությունները չեզոքացնելու ուղղությամբ», – ասաց նա։ 

Загружается новость ... "Лево"

Նախարարը հերքեց նաև այն լուրերը, որ իրավիճակը սահմանի այդ հատվածում լարված է, ու հայկական կողմը որևէ ռազմավարական կորուստ է տանում։

«Այդպիսի ոչինչ չկա։ Հանգիստ եխեք։ Զինված ուժերն արդեն քայլեր են ձեռնարկել դիրքերի միջև հեռավորությունը նվազեցնելու փորձերի ուղղությամբ։ Համապատասխան միջոցառումներ արդեն ձեռնարկված են», – ասաց Տոնոյանը։

Հունիսի 30–ի երեկոյան և հուլիսի 1–ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այլրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:–0–