ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին

05.12.2016, 16:02
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։

Օրինագիծը քննարկվել էր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որը բացասական եզրակացություն էր տվել։

Ինչպես նշել էր Փոստանջյանը, առանց օրենքում նման իրավական դրույթի առկայության անհնար է պաշտպանել մարդու իրավունքները։ Որպես օրենքի մշակման առիթ նա նշել է այս տարվա հուլիսին Երևանում «Սասնա ծռեր» ժողովրդական խռովությունը։

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ>>
 
Քվեարկությունից առաջ պատգամավորը կոչ արեց գործընկերներին «կողմ» քվեարկել օրինագիծը օրակարգում ներառելուն` նշելով, որ անհրաժեշտ է քվեարկել ժողովրդի ապստամբության և խռովության իրավունքը։

Նրա խոսքով, հուլիսյան խռովության մասնակիցները հասարության որոշակի սոցիալական շրջանակների ներկայացուցիչներն են։ «Պետության պարտքերն աճում են և չի բացառվում, որ ապագայում կարող է տեղի ունենալ հերթական խռովությունը, ինչի կապակցությամբ այս օրինագիծը հարկավոր է գոնե քննարկել», – ասաց Փոստանջյանը։

Երբ այդ օրինագիծը օրակարգում ներառելու հարցը ներկայացվեց քվեարկության, ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» քվեարկեց այդ նախաձեռնությանը։ Սակայն, հասկանալով իր սխալը, խնդրեց իր ձայնը փոխանցել նրանց, ովքեր օրինագծին չեն աջակցել։ Արդյունքում, պատգամավորները 69 «դեմ» և 27 «կողմ» ձայներով բացառեցին այդ հարցը օրակարգից։–0–