427.55
4.27
394.71
-1
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԺ խոսնակ. ԵԽԽՎ–ում ոչ բոլորը տեսան իրականությունը Բաքվի նավթային աշտարակից

14:28
01 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ ԵԽԽՎ–ի ոչ բոլոր պատվիրակները տեսան իրականությունը Բաքվի նավթային աշտարակից ներկայացված հակահայկական բանաձևերի համատեքստում։

Նա հիշեցրեց, որ նախորդ շաբաթ ԵԽԽՎ–ն քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող երկու բանաձև, որոնք դարձան ինքնատիպ փորձություն եվրոպական այդ կառույցի համար։

ԵԽԽՎ–ն հունվարի 26–ին մերժել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» հակահայկական բանաձևը։ Ավելի ուշ Վեհաժողովն ընդունել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությանը դիտավորյալ կերպով զրկել են ջրից» հակահայկական բանաձևը։

«Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող այդ բանաձևերի միջոցով, որոնք արգելակում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացը, դրանց հեղինակները փորձեցին վարկաբեկել եվրոպական այդ բարձր հարթակն ու գիտակցաբար մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը։ Այդ բանաձևերի միջոցով նաև փորձ արվեց ուղղակի և անուղղակի կերպով նվազեցնել, թերագնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակից դարձնել մի կառույցի, որը չունի նմանատիպ գործառույթներ և լիազորություններ», – ասաց Սահակյանը։

Նա նաև նշեց, որ քննարկումների նախաշեմին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրկին հիշեցրեցին ԵԽԽՎ–ին և միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ–ն խնդրի լուծման և բանակցությունների միակ ձևաչափն է։ Նրանք կոչ արեցին չձեռնարկել քայլեր, որոնք կսահմանափակեն ԵԱՀԿ ՄԽ–ի մանդատը կամ կբարդացնեն ընթացիկ բանակցային գործընթացը։  

Նա հիշեցրեց, որ Եվրամիություն–Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն իր հերթին հայտարարեց, որ լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է։

«Այդ բանաձևերի քննարկմանը նախորդած գործողությունների ու բանավեճերի արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես հզոր զենք է, որը երբեք չի կորցնում իր կարևորությունը, և մենք այն կարող ենք խելացի ձևով օգտագործել։ Ընդ որում, խոսքն ինչպես մեր պատվիրակության անդամների, այնպես էլ պատվիրակության մեջ չներառված մեր գործընկերների մասին է», – ասաց Սահակյանը։

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին, ովքեր միջազգային տարբեր կառույցներում և ձևաչափերում իրենց գործընկերների հետ քննարկումների ժամանակ ըստ արժանվույն ներկայացրեցին բանաձևերում ներկայացված հարցերի էությունն ու ենթատեքստը, դրանց դրդապատճառները և հնարավոր հետևանքները։

«Չնայած` սուտը մնում է սուտ` անկախ դրա ծավալից, այդուհանդերձ, այն, որ մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ եվրոպական կարևորագույն հարթակներից մեկում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում», այսպես կոչված, մտացածին և կեղծ բովանդակությամբ զեկույցի ձախողումը վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ–ում ոչ բոլորը տեսան իրականությունը Բաքվի նավթային աշտարակից», – եզրափակեց Սահակյանը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ