ՀՀ ԱԳՆ-ն առաջարկեց Իլհամ Ալիևին վերանայել Ռամիլ Սաֆարովի հերոսացումը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մինչև պատմության վերանայման հայտարարություն անելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չէր խանգարի վերանայել Ռամիլ Սաֆարովին հերոսացման մասին որոշումը և հայ ժողովրդի նկատմամբ ատելության խրախուսման քաղաքականությունը: Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամաուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հոկտեմբերի 11-ին` ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում, մասնավորապես, Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում 2016 թվականին կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Տեր–Հարությունյանի (Նժդեհ) հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ», նշելով, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանները բազմիցս իրենց դժգոհությունն են արտահայտել Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունների այդ քայլից, և այդ փաստը նույնիսկ տեղ է գտել ՌԴ ԱԳՆ զեկույցներից մեկում։
«Կարող եմ նշել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմ է չէ: Սակայն կարող եմ արժանին մատուցել պատմությա ոորտում նրանց կատարած «բացահայտումների»: Եթե Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս նման հայտարարությամբ, ապա որպես պատասխան հանդես եմ գալիս առաջարկությամբ` վերանայել Ադրբեջան արտահանձնված մարդասպան Ռամիլ Սաֆարովի` համաներման վերաբերյալ որոշումը և նրա հերոսացումը, ինչպես նաև նման վայրագությունների և ատելության խրախուսման քաղաքականությունը», - ասաց Նաղդալյանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ Հայաստանը դեմ է հանդես գալիս նեոնացիզմին և այլատյացությանը, քանի որ անձնական փորձից գիտի, թե ինչ հետևանքներով են այս երևույթները հղի: