ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Շվեդիա

12.03.2018, 10:42
Հայաստանի արտգործնախարարը կայցելի Շվեդիա:

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Շվեդիա
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Ստոկհոլմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Շվեդիայի առաջատար վերլուծաբանների և փորձագետների հետ։–0–