ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Բրյուսել, Բեռլին ու Մինսկ
18.06.2018,
14:42
Զոհրաբ Մնացականյանը կայցելի Բրյուսել, Մինսկ ու Բեռլին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Բրյուսել, Մինսկ ու Բեռլին։ Այս մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ–ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Հունիսի 20–21–ին նախատեսված է Զոհրաբյանի այցը Բրյուսել, որտեղ կկայանա Հայաստան–ԵՄ համագործակցության խորհրդի առաջին նիստը, ինչպես նաև Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներ։ Հունիսի 22–ին ՀՀ ԱԳՆ–ի ղեկավարը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Իսկ հունիսի 28–29–ին նախատեսված է նրա այցը Բեռլին», – հայտարարեց Բալայանը։

