ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ–ում ծագած հարցերը պետք է լուծվեն և կլուծվեն կոնսենսուսի հիման վրա, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի և ՀԱՊԿ երկրների հարաբերություններում առաջացավ լարվածություն այն բանից հետո, երբ Երևանը հոկտեմբերի 30–ին հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից` նախապես չհամաձայնեցնելով այդ ընթացակարգերը ՀԱՊԿ մյուս գործընկերների հետ։
Загружается новость ... "Лево"
«Բոլոր երկրները հետաքրքրված են, որպեսզի կազմակերպությունն աշխատի և իր ներդրումը կատարի մեր ընդհանուր անվտանգության ապահովման գործում», – ասաց Կոպիրկինը։
Նրա խոսքով, կազմակերպությունը լավագույնս կծառայի իր նպատակներին այն ժամանակ, երբ բոլոր հարցերը լուծվեն հենց կոնսենսուսով։
Դեսպանը հույս հայտնեց, որ գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի այնպես, որ կազմակերպությունն ավելի ամուր դուրս գա ստեղծված իրավիճակից։
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի դեկտեմբերի 6-ին կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում, մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատար է մնում Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:–0–