ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը կավարտվի ամենակարճ ժամկետում. Շավարշ Քոչարյան

20.10.2018, 23:33
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը կավարտվի ամենակարճ ժամկետում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը կավարտվի ամենակարճ ժամկետում. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը կավարտվի ամենակարճ ժամկետում։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ–ի թղթակցին է հայտարարել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։  

Загружается новость ... "Лево"

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման և նոր ղեկավարի նշանակման գործընթացը կանցնի երկու փուլով։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինմանը, ապա այդ գործընթացը կավարտվի ամենակարճ ժամկետում։ Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ՀԱՊԿ–ի կանոնակարգը չի նախատեսում նման իրավիճակ։ Հարկավոր է ունիվերսալ որոշում, որպեսզի այսուհետ նման դեպքերում լինի հստակ մոտեցում», – հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարը։

Քոչարյանի խոսքով, «կամ այն երկիրը, որն առաջարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու, կառաջադրի նոր թեկնածու կամ նախագահությունը կազմակերպությունում կանցնի մյուս երկրին այբբենական կարգով»։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1–ի գործի շրջանակում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում։ -0-