ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել

06.10.2017, 17:20
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից:
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պեդրո Ագրամունտը հեռանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնից։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Ագրամունտի պաշտոնական ներկայացուցչին։


«Նա (Ագրամունտը) առավոտյան դիմում է ներկայացրել (պաշտոնից հեռանալու մասին)», – ասել է ներկայացուցիչը։

Նշենք, որ Ագրամունտն իր որոշման մասին տեղեկացրել է նաև Twitter–ում։

Загружается новость ... "Лево"

ԵԽԽՎ–ի ժամանակավոր նախագահ կդառնա վեհաժողովի առաջին փոխխոսնակ Ռոջեր Գեյլը, նշվում է ԵԽԽՎ–ի պաշտոնական հայտարարության մեջ։

Ապրիլի 28–ին ԵԽԽՎ բյուրոն անվստահության քվորում էր հայտնել Ագրամունտի նկատմամբ։ Այս քայլի նախաձեռնողները նշում էին, որ Ագրամունտը «կորցրել է գործընկերների վստահությունը»։–0–