ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ծառուկայան» դաշինքի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված իր ծրագրերի, ՀՀ նախկին նախագահների հետ համագործակցության և սպասվող ներդրումների մասին։
Նախկին նախագահների հետ կապի մասին
Ըստ Ծառուկայնի, վերջերս շատ ապատեղեկատվություն է տարածվում` տարբեր քաղաքական ուժերի կամ նախկին նախագահների հետ նրա կապերի կամ նախատեսվող համագործակցության մասին։
«Այսօր կարող եմ հավաստիացնել ժողովուրդին, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը ոչ մի կապ չունեն իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, և նրանք չեն կարող իմ կամ իմ կուսակցության միջոցով վերադառնալ քաղաքականություն», – ասել է Ծառուկյանը` նշելով, որ «չի կարեի այսքան խաբել ժողովուրդին»։
Հեղափոխակա՞ն, թե՞ հակահեղափոխական
Ծառուկյանը նշել է, որ «թավշյա» հեղափողության գրեթե սկզբից աջակցել և օգնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին։
Նա պատմել է, որ ապրիլյան իրադարձությունների ամենաթեժ օրերին, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների ձերբակալությունից հետո, նա հայտնել է իր աջակցության մասին։ Դա, իր խոսքով, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոչ մեկ անգամ պատկերացնել չէր կարող, թե ինչ արդյունքի կարող է հասնել հեղափոխությունը և որ ՀՀ նախկին նախագահ, այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ։
«Դրանից հետո ես բավականին սուր խոսակցություն եմ ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Նա անմիջապես զանգահարել է ինձ, և ես ասել եմ. եթե լինեի քո զորակիցը, ապա աջակցություն կհայտնեի քեզ, կլինեի կոալիցիայում։ Ես ընդդիմադիր գործիչ եմ, և իմ ընդդիմադիր գործընկերների կողքին եմ», – ասել է Ծառուկյանը։
Նա նշել է, որ որքան էլ նրան փորձեն «սևացնել», սակայն հենց նրա խմբակցությունն է սատարել է Փաշինյանին խորհրդարանում և ապահովել նոր իշխանությունների լեգիտիմությունը։
«Վարչապետը պետք է հակահեղափոխականներ փնտրի իր թիմի ներսում, այսօր նա ասում է մի բան, իսկ նրա գլխավոր խորհրդատուն ասում է ճիշտ հակառակը, որ ներդրումները ոչ մի կերպ կապված չեն խորհրդարանական ընտրություների հետ», – ասել է նա։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները և մասնակցությունը
Խոսելով այն մասին, թե համաձա՞յն է, արդյուք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետդեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում, Ծառուկյանը նշել է, որ պատրաստ է քննարկումների, սակայն պետք է քայլել` համաձայն կառավարության ծրագրի կետերի։
«Կարո՞ղ է դա լինել դեկտեմբերին։ Մենք չենք ասում չէ, որ չենք ուզում։ Մենք ցանկանում ենք։ Այսօր մենք կանգնած ենք նրա կողքին, պետության և ժողովուրդի կողքին։ Ինչումն է կայանում ընտրությունների հրատապությունը` ուղիղ կասեմ։ Ժամանակն անցնում է, սակայն ժողովուրդին խոստացածն իրականություն չի դառնում։ Սական մենք նորից պատրաստ ենք։ Չկա նման հարց, որ մենք ցանկանում ենք խանգարել դրան», – նշել է նա;
Ներդրումները` «մարդկանց ասֆալտին փռելու» ֆոնին
Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, որ առանց ընտրությունների երկրում չի կարող լինել զարգացում և ներդրումներ` Ծառուկայնը նշել է, որ արդեն կա ներդրողների պատրաստակամությունը` ներդնել Հայաստանում 2 միլիարդ դոլար, կառուցել «տրիկոտաժի քաղաք», կազմակերպել արևային պանելների արտադրություն, համագործակցել ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, սակայն նախագծերը դադարեցվել են։
«Խնդիրն օրենքի կամ խորհրդարանի մեջ չէ, քանի որ բոլոր պատգամավորները հանդես են գալիս զարգազման և ներդրումների օգտին։ Պարզապես այսօր մի իրավիճակ է ստեղծվում, երբ մարդկանց «պառկեցնում են ասֆալտին» միայն ցուցադրելու համար։ Ոչ մի ներդրող չի գա այս երկիր, քանի որ մարդկանց ասֆալտին պառկեցնելու համար նրանք պետք է լինեն հանցագործներ, մարդասպաններ, կրկնահանցագործներ։ Դա խանգարում է ներդրողներին, որոնք չեն հասկանում իրավիճակը», – ասել է Ծառուկյանը։–0–