ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենի/. ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Twitter–ի իր էջում պատմել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։
«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում` էներգետիկ անվտանգությունը, համագործակցությունն անվտանգության ոլորտում և ԱՄՆ–ի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում», – գրել է Բոլթոնը։
Հունվարի 25–ին Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանի հետ։ Իր Twitter–ում նա գրել էր, որ շնորհավորել է Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ և ողջունել է հայ ժողովրդին ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։–0–