ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանգնած է փաստացի լուծարման եզրին, գրում է «Ժամանակը»։
«Այդ կուսակցության բազմաթիվ անդամներ պատրաստվում են հենց վաղը հայտարարել կուսակցությունը լքելու մասին, որպեսզի չկիսեն «Ծառուկյան» դաշինքի խայտառակ պահվածքի պատասխանատվությունը: Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ից առաջադրված կամ ԲՀԿ աջակցությունը վայելող թեկնածուներն առաջիկա օրերին ինքնաբացարկ կներկայացնեն՝ հասկանալով, որ իրենք հաղթելու ոչ մի շանս չունեն»,-գրում է թերթը։–0–