Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը

06.07.2017, 13:04
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
Ադրբեջանում  արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի (armradio.am) հասանելիությունը։

Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Загружается новость ... "Лево"

«Արգելափակումն ինքնին անիմաստ գործողություն է, քանի որ Ադրբեջանում մեր կայքն, ամեն դեպքում, հասանելի է անոնիմայզերների, VPN սերվիսների և այլնի միջոցով», – գրել է Գրիգորյանը։

Նա չի ցանկացել նշել, թե ինչու, ինչի համար և ինչ նկատառումներից ելնելով է դա արվել։

«Հիմարությունը չունի ազգություն և սահմաններ չի ճանաչում», – գրել է Գրիգորյանը։-0-