438.03
4.45
404.16
-4
Եղանակը Երևանում
Հայ

Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանը մտնել Ինջիրլիկ ռազմակայան

10:20
23 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքական կողմը թույլ չի տվել գերմանական պատվիրակությանը մտնել ՆԱՏՕ–ի Ինջիրլիկ ռազմակայան։ Այս մասին հաղորդում է Spiegel online–ը` հղում անելով սեփական աղբյուրներին։

«Անկարան նշել է, որ այս պահին գերմանացի քաղաքական գործիչների ներկայությունը կայանում անցանկալի է», – գրում է Spiegel online–ը։ Պատվիրակության կազմում պետք է ներառվեին գերմանացի պատգամավորներ։ Նախատեսվում էր, որ պատվիրակությունը կգլխավորի ԳԴՀ ՊՆ–ի քարտուղար Ռալֆ Բրաուկզիպեն։

Այս միջադեպը ցույց է տալիս, թե որքան զայրացած է Թուրքիան Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով, նշել է գերմանական պարբերականը։

Նրա տվյալներով` հենց սրա պատճառով է թուրքական կողմն արգելել պատվիրակության մուտքը ռազմակայան, տեղեկացրել է գեներալ–լեյտենանտ Դիտեր Վարնեկեն փակ դռների հետևում տեղի ունեցած Պաշտպանության խորհրդարանական կոմիտեի խորհրդակցության ժամանակ։

«Քաղաքական սկանդալ է ՊՆ քարտուղարի մուտքի արգելքը, ով համարվում է պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի տեղակալը», – գրել է Spiegel–ը։

Բունդեսթագը հունիսի 2–ին բացարձակ մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» որակող բանաձևը։ Դրանից հետո Անկարան հայտարարել է, որ «գործողությունների պլան» կձեռնարկի ԳԴՀ–ի նկատմամբ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ