Հայաստանի ու Հունաստանի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը

01.12.2015, 19:36
ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը ստորագրել են ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:
Հայաստանի ու Հունաստանի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը ստորագրել են ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակության` Հունաստան կատարած այցի շրջանակում։

Այցի ընթացքում Այվազյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմավարության և քաղաքականության դիրեկտորատի տնօրեն, դեր-ծովակալ Իոաննիս Պավլոպուլոսի և միջազգային համագործակցության վարչության պետ, բիգադի գեներալ Միլտիադիս Գրիլակիսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև ռազմական համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:–0–