Զինծառայողների հետ տեսակցություններն արգելվում են. ԱՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ԱՀ պարետի որոշմամբ, հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են:-0-