ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը 100 մլն. Դրամ կհատկացնի Ստեփանակերտ քաղաքի վերականգնմանը, որը տուժել է Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով: Նման որոշումը միաձայն ընդունել է Երևանի Ավագանու խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ:
Այս նպատակի իրագործման համար միջոցները կտրամադրվեն Հայաստանի մայրաքաղաքի՝ 2020թ.-ի բյուջեից, որը նախատեսվում էր ամանորյա միջոցառումների կազմակերպման վրա ծախսելու համար:
Փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանի խոսքով, նշված գումարները կհատկացվեն Ստեփանակերտի վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ վերականգնմանը: