ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր: Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- գրել է նա Facebook-յան իր էջում։
Րոպեներ անց Պողոսյանը գրել է․ «Դժվար է, ծանր է, բայց միևնույն է #հաղթելու_ենք։
Անփորձանք գիշեր մեր Հայրենիքի պաշտպաններին»։-0-