Էքսկլյուզիվ WarGonzo-ից. Շուշիի շուրջ իրադրության մասին (ՎԻԴԵՈ)

10.11.2020, 13:11
Էքսկլյուզիվ WarGonzo-ից. Շուշիի շուրջ իրադրության մասին. ՎԻԴԵՈ
Էքսկլյուզիվ WarGonzo-ից. Շուշիի շուրջ իրադրության մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Wargonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ուղիղ եթեր է դուրս եկել Շուշիի մերձակայքից Արցախում՝ ցույց տալով և պատմելով քաղաքում տիրող իրական վիճակի մասին:

Загружается новость ... "Лево"

«Քաղաքի մեծ մասը իսկապես վերահսկում են Ադրբեջանի ԶՈւ-երը, վերջնական գրոհին այստեղ էր տեղակայվել բրիգադ: Բայց կարևոր է հասկանալ, որ արցախցի մարտիկների ստորաբաժանումները նախկինի պես գտնվում են Շուշի քաղաքի առանձին տարածքներում»,- պատմել է Պեգովը:

Կադրերում երևում է, որ քաղաքի վերևում ծուխ է: Պեգովը մեկնաբանում է, որ Շուշին ենթարկվում էր ծանրագույն հրթիռայն հարվածների, և լանջն ի վար երևում է քանդված գազային ենթակառուցվածքը:

«Բոլորը սպասում են լուրերի Գորիսից, որտեղ մոտեցել է ռուս խաղաղաահների շարասյունը: Այն պետք է գոնե հասնի մինչև Շուշի և այստեղ դիրքեր տեղադրի, որոնք պետք է ապահովեն հրադադարը»,- նշել է նա:

Լրագրողի խոսքով, այս պահին առաջնագծում լռություն է:

«Մարդկանց մի մասը մինչ այժմ գտնվում են Շուշի քաղաքի առանձին թաղամասերում»,- հավելել է նա: -0-