Վիրավորումների ճնշող մեծամասնությունն ականապայթյունային են. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

06.10.2020, 11:44
Վիրավորումների ճնշող մեծամասնությունն ականապայթյունային են. Թորոսյան. ՎԻԴԵՈ
Վիրավորումների ճնշող մեծամասնությունն ականապայթյունային են. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վիրավորումների ճնշող մեծամասնությունը՝ 100 տոկոսի ձգտող, ականապայթյունային են: Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Загружается новость ... "Лево"

«Ականապայթյունային վիրավորումներ են, ոչ թե հրազենային: Այնպես է ստացվել, որ այս պատերազմը թռչող սարքերի, հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի պատերազմ է, և մեր վրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են՝ մարմնի մեջ բազմաթիվ բեկորներով և հենց այդ բեկորներն են կամ պայթյունի ուղիղ ուժը, որ առաջացնում են վիրավորումը կամ դժբախտաբար մահը»,- նշել է նա:

Загружается новость ... "Лево"

Նա նույնպես նշել է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Արցախը ապահոված են բոլոր անհրաժեշտ դեղորայքով և բժշկական սարքավորումներով ու արյան պաշարներով:

Գորիսում (Սյունիքի մարզ) տեղեկակայվում է գլխավոր տարանցիկ կետը, որտեղ ընդունում են Արցախում մարտերի և հրաձգության հետևանքով տուժածներին և բժշկական օգնություն տրամադրում:

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 200-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-