ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է մասնակցի Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը. Լավրով

12.11.2020, 21:40
ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է մասնակցի Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը. Լավրով
ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է մասնակցի Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացքում պետք է ներգրավել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, էթնո-դավանանքային խմբերի համակեցության, մշակութային և կրոնական վայրերի վերածնունդի, դրանց գործունեության ապահովման մեջ մեծ դերակատարություն կարող են ունենալ համանախագահները ՄԱԿ-ի այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են, նախևառաջ, ՅՈւՆԵՍԿՕ-ն:

 

Загружается новость ... "Лево"

«Մենք, իհարկե, ներգրավելու ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին` մշակութային ժառանգության խորհրդանիշները վերականգնելու և դրանց նկատմամբ հարգանքը ապահովելու համար, մենք ներգրավելու ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին մարդկանց օգնելու համար վերադառնալ իրենց տները, վերազինել այդ կենտրոնները և հաստատել նորմալ կյանք », - նշել է Լավրովը


Նա հայտնել է, որ իրենք արդեն նախնական զրույցներ են սկսել ՄԱԿ-ի այլ կառույցների, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և ԿԽՄԿ-ի գործընկերների հետ, որոնք ակտիվորեն աջակցում են մարդասիրական խնդիրների լուծմանը:

Նախարարը նաև հաղորդել է, որ հաջորդ շաբաթ ԿԽՄԿ ղեկավարը կլինի Մոսկվայում և կքննարկվի մահացածների մարմինների, բանտարկյալների, պատանդների և այլ ձերբակալված անձանց փոխանակման ուղղությամբ աշխատանքները վերսկսելու հնարավորությունը:-0-