ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ոչ մի խաղաղապահ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղ չեն ուղարկվելու, հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Ադրբեջանում թուրքական դիտորդական կենտրոնի աշխատանքի , դրանց շարժողականության սահմանների և թուրք զինվորականների ուղարկման հնարավորության մասին հարցին:
Загружается новость ... "Лево"
«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք որոշվելու են Ադրբեջանի տարածքում ստեղծված ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գտնվելու վայրի համար: Տարածքի այն հատվածում, որը մոտ չէ Ղարաբաղին և որը լրացուցիչ կհամաձայնեցվի համատեղ դիտորդական կենտրոն հիմնելու համար », - հայտնել է Լավրովը:
Նա նշել է, որ նախօրեին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով ստորագրվել է հուշագիր, ըստ որի Կենտրոնը աշխատելու է բացառապես հեռավար ռեժիմով` օգտագործելով օբյեկտիվ կառավարման տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս իրավիճակը պարզել Ղարաբաղում, առաջին հերթին շփման գծում և որոշել, թե որ կողմն է պահպանում և որը՝ խախտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների պայմանները:
Այնպես որ, նրա խոսքով, թուրք դիտորդների շարժունակության սահմանը կսահմանափակվի այդ տարածքներով, որոնք կհատկացվեն ոչ թե նախկին հակամարտության տարածքում, այլ Ադրբեջանի տարածքում ռուս և թուրք դիտորդների տեղակայման համար:
Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանում հայտարարությանը խաղաղապահ զորակազմ ուղարկելու հնարավորության մասին, Լավրովը հայտնել է, որ թուրք զինվորականները կաշխատեն նույն հիմունքերով, ինչ ռուսները` բացառապես հենց այն կենտրոնում, որը մշտապես կտեղակայվի առանց որևէ արտագնա առաքելությունների Ադրբեջանի տարածքում:
Նրա խոսքով, այդ կենտրոնում իսկապես ռուս և թուրք մասնագետնրը աշխատելու են նույն սկզբունքներով:
«Թուրքիայի ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ, սա հստակ նշված է առաջնորդների հայտարարության մեջ: Հիմա ցանկացողները շատ են, մենք ունենք նաև ձեռք բերված պայմանավորվածությունների աղավաղված ներկայացում և աշխարհի այլ երկրներում շատ շահարկումներ կան, բայց անհրաժեշտ է առաջնորդվել թղթի վրա գրվածով և լարված բանակցությունների արդյունքներով, որոնք անցկացվում էին վերջին շաբաթվա ընթացքում մինչ հրադադարի մասին հայտարարելը», - հայտնել է Լավրովը:-0-