634.8
7.06
524.28
+13
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան փորձում է կանխել կրակի դադարեցման ռեժիմը․ Արցախի ԱԳՆ-ն վճռական քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից

22:13
12 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի շարունակվող խախտումների վերաբերյալ ։

«Ի հեճուկս 2020 թ․ հոկտեմբերի 9-10 Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ մարդասիրական նպատակներով ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական բանակը, գտնվելով Թուրքիայի հրամանատարության և ղեկավարման ներքո, շարունակում է ագրեսիվ գործողությունները և Արցախի տարածքի հրետակոծությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա»,- ասվում է ԱՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ մարդասիրական հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց ընդամենը րոպեներ անց։ Ադրբեջանա-թուրքական ուժերը չդադարող հրթիռա-հրետանային գնդակոծությանը զուգահեռ հարձակումներ են ձեռնարկում առաջնագծի տարբեր ուղղություններով։ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ մարդասիրական հրադադարի մասին հայտարարելուց հետո Հադրութի ուղղությամբ դիվերսիոն հարձակումների արդյունքում սպանվել է չորս խաղաղ բնակիչ։

Ըստ ԱԳՆ-ի, Թուրք-ադրբեջանական ուժերի փաստացի հրաժարումը՝ դադարեցնելու կրակը, միանշանակ վկայում է, որ Թուրքիան, չհասնելով իր առջև դրված նպատակներին և այդ պատճառով շահագրգռված չլինելով տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման մեջ, հնարավոր բոլոր միջոցներով ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության իրականացումը։ Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների ձեռքերով Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական խնդիրները լուծելու փորձերից։

«Այս պայմաններում, երբ մի կողմը՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների, համառորեն ընդդիմանում է խաղաղության հաստատմանը, միջազգային հանրությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պարտադրող բնույթի՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ Այս ուղղությամբ կարևոր քայլ է նաև Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրությա մեջ։-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
13 Փետրվարի 2021
Թշնամու ցուցակում 3-րդը գնդապետն էր, ով զոհվեց հայրենի Հադրութը պաշտպանելիս (ՎԻԴԵՈ)
Հադրութցի գնդապետ Աշոտ Ղազարյանի անունը թշնամու ցուցակում 3-րդն էր, ով զոհվեց հայրենի Հադրութը պաշտպանելիս. գնդապետի մասին պատմում են մարտական ընկերներն ու որդին. ՎԻԴԵՈ
22:35
12 Փետրվարի 2021
Արցախի նախագահը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ. ՎԻԴԵՈ
12:49
12 Փետրվարի 2021
Ռուս խաղաղապահներն ադրբեջանական բեռնատար մեքենաները ուղեկցել են դեպի Շուշի (ՎԻԴԵՈ)
Ռուս խաղաղապահներն ադրբեջանական բեռնատար մեքենաները ուղեկցել են դեպի Շուշի. ՎԻԴԵՈ
12:03
11 Փետրվարի 2021
Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից
Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից
11:47
11 Փետրվարի 2021
Նախօրեին Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն, մինչ օրս ընդհանուր հայտնաբերվել է 1371 աճյուն. ԱԻՊԾ
Նախօրեին Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն, մինչ օրս ընդհանուր հայտնաբերվել է 1371 աճյուն
10:15
10 Փետրվարի 2021
Արցախի դեօկուպացիան առաջնահերթ հարցերից մեկն է. Դավիթ Բաբայան
Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի դեօկուպացիային վերաբերող հարցին
09:37
10 Փետրվարի 2021
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին լուրերը (ՎԻԴԵՈ)
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին լուրերը. ՎԻԴԵՈ
16:36
09 Փետրվարի 2021
Արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:02
09 Փետրվարի 2021
Հայաստանի նախկին իշխանություններն Արցախին միակողմանի զիջումների առաջարկ չեն արել. Բակո Սահակյան
Բակո Սահակյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում
23:27
08 Փետրվարի 2021
Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներն այսուհետ պետք է ստանան հատուկ թույլտվություն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներն այսուհետ պետք է ստանան հատուկ թույլտվություն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
18:50
08 Փետրվարի 2021
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված եւս 29 զինծառայողի անուն
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված եւս 29 զինծառայողի անուն
11:23
08 Փետրվարի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1367 աճյուն. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1367 աճյուն. ԱԻՊԾ