ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի Զինված ուժերի զինծառայողները բրիգադի գեներալի հրամանատարության ներքո մեկնել են Ադրբեջան, շաբաթ օրը հաղորդում է NTV հեռուստաալիքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով, նրանք պետք է հունվարից ծառայության անցնեն ՌԴ-ի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի հարցով դիտորդական կենտրոնում:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է Նոյեմբերի 11-ին Հուլուսի Աքարի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տեսազանգի միջոցով բանակցությունների արդյունքներից հետո:-0-