438.03
4.45
404.16
+9
Եղանակը Երևանում
Հայ

The Guardian. Թուրքիան հավաքագրում է սիրիացի «ապստամբների» Ադրբեջանի համար. Հայաստանը հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում է 4 հազ. գրոհային

14:30
29 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. The Guardian բրիտանական հրատարակությունը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Սիրիայից թուրք վարձկանների թեմային, որոնք ուղարկվել են Ադրբեջան։

Ավելի վաղ Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանում Արցախի դեմ կռվում է մոտ 4 հազար սիրիացի գրոհային։

The Guardian–ը զրուցել է երեք տղամարդկանց հետ, ովքեր պատմել են, որ գրեթե տասը տարի տևած պատերազմն ու ծայրահեղ աղքատությունը դրդել են նրանց գրանցվել մարդկանց մոտ, ովքեր խոստացել են աշխատանք արտերկրում գործող թուրքական մասնավոր պահպանական ընկերությունում։

«Նրանք նախատեսում են հատել Թուրքիայի հետ սահմանը, մինչև Ադրբեջան տեղափոխվելը», – գրում է հրատարակությունը։
The Guardian–ը նաև հայտնում է, որ Իդլիբ սիրիական գավառի բնակիչները նշում են, որ հավաքագրումը սկսվել է մեկ ամիս առաջ։

«Ազազում բնակվող երկու եղբայրները` Մուհամադն ու Մահմուդը, ովքեր խնդրել են փոխել իրենց անունները` ելնելով էթնիկ նկատառումներից, պատմել են, որ սեպտեմբերի 13–ին նրանց կանչել են Աֆրինում գտնվող ռազմական ճամբար։ Այնտեղ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Մուրադ» դիվիզիայի հրամանատարը տեղեկացրել է, որ Ադրբեջանում կա աշխատանք, պետք է զբաղվել դիտորդական դիրքերի և նավթագազային օբյեկտների պահպանությամբ, պայմանագիրը 3–6 ամիս է` ամսական 7000–10 000 թուրքական լիր (700–1000 ֆունտ ստեռլինգ)», – գրում է հրատարակությունը։

Նշվում է նաև, որ տղամարդիկ չգիտեն, թե ինչպես է կոչվում թուրքական պահպանական ընկերությունն ու ով է իրենց աշխատավարձ վճարելու։

«Մեր հրամանատարը մեզ ասաց, որ մենք չենք կռվելու, պարզապես օգնելու ենք պահպանել որոշ շրջաններ», – մեջբերվում են «ապստամբներից» մեկի խոսքերը։

The Guardian–ը նաև հայտնում է, որ դեկտեմբերից Անկարան նաև նպաստել է հազարավոր սիրիացի «ապստամբների» տեղափոխմանը Լիբիա` որպես վարձկաններ, որտեղ նրանք օգնել են կոտրել քաղաքացիական պատերազմի ընթացքը` հօգուտ ՄԱԿ–ի աջակցությունը վայելող կառավարական զորապետ Խալիֆ Հաֆթարի։

«Ինչպես Ադրբեջանի առաջարկի դեպքում, մի շարք տղամարդիկ, որոնք մեկնել են Լիբիա, հայտարարել են, որ նրանց առաջարկել են աշխատել որպես անվտանգության աշխատակիցներ, սակայն դրա փոխարեն նրանց ներգրավվել են առաջնագծում ընթացող ռազմական գործողությունների մեջ։ Շատերը նաև նշել են, որ հրամանատարները վերցնում էին իրենց աշխատավարձի 20%–ը», – հայտարարել է հրատարակությունը։

The Guardian–ը մեջբերում է նաև վարձկաններից մեկի խոսքերը, ով հայտարարել է, որ հիմա կան հազարավոր մարդիկ, ովքեր ուզում են մեկնել Լիբիա և Ադրբեջան։

«Սիրիական ազգային բանակի մի քանի աղբյուր նշում է, որ 500 սիրիացի գրոհայիններից բաղկացած առաջին խումբը, որը «Սուլթան Մուրադ» և «Ալ Համզա» դիվիզիաներից է, արդեն Ադրբեջանում է, նրանց թվում են երկու ավագ հրամանատարներ», – գրում է The Guardian–ը–ը`նշելով, որ չի կարողացել ստուգել այս տեղեկությունները։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ