Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ․ Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
23:04
12 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք համապատասխան զորքերի վերախմբավորումներ Թալիշ, Մատղաիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակվել»,- ասաց նա։
Հարությունյանը նաև հիշեցրեց, որ մի քանի անգամ ինքը խնդրել, շեշտել է, որ կոնկրետ դիրքերի կամ գյուղերի վերաբերյալ կատարված հրապարակումներից չկատարեք էնպիսի եզրակացություններ և քննարկումներ, թե արդյո՞ք որևէ դիրքը, բնակավայրը Հայկական կողմը վերահսկում է թե՝ ոչ։-0-
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին