Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է․ Արծրուն Հովհաննիսյան
06.10.2020,
22:42
Հրթիռակոծվում է նաև Շուշին․ ՊՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։
Դրանից րոպեներ անց նա Facebook-յան իր էջում գրեց, որ հրթիռակոծվում է նաև Շուշին:
Դրանից ևս մի քանի րոպե անց Հովհաննիսյանը՝ դիմելով Ադրբեջանին, գրել է․ «Դուք այլ բանի ընդունակ չեք բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ»:-0-