ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։
Загружается новость ... "Лево"
Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։
«Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-