Ստեփանակերտում ներկայացրել են հղի կնոջ վիճակը մայրաքաղաքի` Ադրբեջանի կողմից հրթիռակոծված ծննդատանը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ. 4 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։ Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ` բավարար է։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գԻշերը ադրբեջանական ԶՈւ-երը նորից թիրախավորել են Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնը:
Նշվում է, որ Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։
Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։
Նշենք, որ երեկ երեկոյան, նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում արդեն 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ» կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ։-0-