ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում:
Загружается новость ... "Лево"
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, այսօր ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հերթական ահզանգն է գրանցվել Հեքիմյան 64/ 39 բնակարանում բռնկված հրդեհի մասին:
Ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման ստորաբաժանման օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:
Նախնական տվյակներով հրդեհը բռնկվել է էլեկտրական ջեռուցող համակարգից:
Բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են կրակը:-0-