Ստեղծված իրավիճակի լուծման ամենակարճ ու միակ ողջամիտ ճանապարհը ԼՂՀ–ի իրավական ճանաչումն է. ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարություն
07.04.2016,
18:35
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ղարաբաղաադրբեջանական շփման գծում վերջին աննախադեպ սրման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ղարաբաղաադրբեջանական շփման գծում վերջին աննախադեպ սրման վերաբերյալ։
Ըստ պատգամավորների, ապրիլի 2-ի լուսադեմին ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կոպտորեն խախտել է 1994 թվականի մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ պայմանագիրը:
«Նախորդ տարիներին պաշտոնական Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք վերաբերմունքը հանգեցրել է ադրբեջանական կողմի աննախադեպ հարձակողական գործողությունների ծավալմանը, որի ընթացքում կիրառվել են բազմաթիվ արգելված զինատեսակներ, հրետակոծվել ու հրթիռակոծվել են սահմանամերձ մի շարք գյուղեր ու քաղաքներ, գրանցվել վայրագ սպանությունների և հակամարդկային բռնարարքների դեպքեր»,– նշվում է խմբակցությունների հայտարարությունում։
ԼՂՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության դեմ, վերահաստատելով, որ, կողմնակից լինելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության համար գերագույն խնդիրը եղել և մնում է իր ժողովրդի անվտանգության ապահովումը։
Նրանք միաժամանակ նշել են, որ ռազմական գործողությունների նոր փուլով Ադրբեջանը և նրան հովանավորողները փորձում են Հարավային Կովկասը դարձնել միջազգային ահաբեկչության նոր օջախ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգային համակարգի համար։
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորները կոչ են արել միջազգային կառույցներին և, առաջին հերթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, հստակ իրավական ու քաղաքական գնահատական տալ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ իրականացված ահաբեկչական գործողություններին։
Նրանք նաև կոչ են արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ:
Պատգամավորները, ամփոփելով իրենց հայտարարությունը, ընդգծել են, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ամենակարճ ու միակ ողջամիտ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչումն է, ինչը «թույլ կտա լիարժեք ու միջազգայնորեն ընդունված երաշխիքներով ապահովել նրա ժողովրդի անվտանգությունն ու տարածաշրջանի կայունությունը»։