ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է: Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են»,- նշել է Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում:
Նա նաև կոչ է արել վերջ տալ անհարկի քննարկումներին։-0-