641.11
7.02
522.59
0
Եղանակը Երևանում
Հայ

Շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և կազմակերպում գրոհ՝ հետ շպրտելով թշնամուն. առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության օրինակներ. ՊՆ

18:50
03 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՀ ՊԲ-ն ներկայացրել է Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ.

Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ: Հաջորդ օրը` սեպ­տեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայման­ներում արագ կողմնորոշվել է և խելացի նախաձեռնության շնորհիվ խոցել է ևս 1 ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարևոր մարտական խնդիր:

2.    Ս.թ. սեպտեմբերի 28-ին N զորամասի պաշտպանության գոտու «Հովազ-1» մար­տա­­կան դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Կա­րենի Սմոյանի գլխա­վորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ: Գնահատելով ստեղծված իրադրու­թյունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացնում մարտնչող անձնա­կազմին զբա­ղեց­նել դիրքում առկա թաքստոցները: Անձամբ իրականացնելով տեղանքի հետա­խուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տալիս հակա­ռա­կորդի զին­ծա­ռայողներին ներթափանցել դիրքի տարածք: Այնուհետև ծածուկ գործողու­թյունների շնոր­հիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործո­ղու­թյուն­ների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տա­րած­քում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում:

3.    Ս.թ. հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դա­վիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավ

ել զրահա­տեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրա­վորվե­լուց հետո` խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը: 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպա­նության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:

4.    Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի հակատանկային դասակի «Ֆա­գոտ» ջոկի օպերատոր, սերժանտ Մնացական Գևորգի Սահակյանը մարտկոցի կազմում խոցել է 7 տանկ, 1 ՀՄՄ և խուճապի մատնելով հակառակորդին` նպաստել է վերջինիս առաջխաղացման կասեցմանը:

5.    Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-ի նշանառու, շարքային Արեն Ավագի Չոբանյանը հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա և հանկարծակի բերելով հակառակորդին` խոչնդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը:

6.    Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհանեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:

 

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:27
30 Դեկտեմբերի 2020
Արցախում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն, հայտնաբերբած աճյունների ընդհանուր թիվը կազմում է 1133
Արցախում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն, հայտնաբերբած աճյունների ընդհանուր թիվը կազմում է 1133
16:43
30 Դեկտեմբերի 2020
ՊԲ. ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ
ՊԲ. ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ
14:04
30 Դեկտեմբերի 2020
Լավրով. ՌԴ–ն պատրաստ է աջակցել հանդիպումների կազմակերպմանն Արցախի խնդրով չլուծված հարցերի քննարկման համար
Լավրով. ՌԴ–ն պատրաստ է աջակցել հանդիպումների կազմակերպմանն Արցախի խնդրով չլուծված հարցերի քննարկման համար
22:57
29 Դեկտեմբերի 2020
Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարել են Արցախի նախագահի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին
Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարել են Արցախի նախագահի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին
15:07
29 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
14:57
29 Դեկտեմբերի 2020
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում (ՎԻԴԵՈ)
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում. ՎԻԴԵՈ
10:45
29 Դեկտեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
01:20
29 Դեկտեմբերի 2020
Արցախյան պատերազմը Հայաստանի իշխանությունների, ի դեմս Փաշինյանի, սխալ վարած քաղաքականության արդյունքն է․Վիտալի Բալասանյան (ՎԻԴԵՈ)
Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով․ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար․ ՎԻԴԵՈ
17:06
28 Դեկտեմբերի 2020
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
13:04
28 Դեկտեմբերի 2020
ՊԲ. երեկ ողջ օրը և մինչև այս պահը ՊԲ–ի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին
10:38
28 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
17:25
27 Դեկտեմբերի 2020
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում