ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայերի կողմից մոտ 20 տարիների ընթացքում ոչ մի փամփուշտ չի ուղղվել Ադրբեջանի նավթատար և գազատար խողովակներին ուղղությամբ, իսկ Ադրբեջանը միլիարդներ է կուտակել: Եվ այդ միլիարդները ծախսվել են զենք գնելու համար, իսկ այդ զենքն այսօր կրակում է Ղարաբաղի հայկական գյուղերի, քաղաքների վրա: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում:
«Ասվում է, թե իբր հայերը քիչ է մնում հարվածեն նավթատար և գազատար խողովակներին, այսինքն՝ ենթակառուցվածքներին, լոգիստիկային: Սա նույնպես բացարձակ անհեթեթություն է, որովհետև եթե հայերը մտադիր լինեին հարվածել այդ ենթակառուցվածքների ուղղությամբ, դա կանեին 20 տարի առաջ՝ ցույց տալով, որ առանց Հայաստանի չի կարելի կառուցել խողովակաշարեր, որ Հայաստանը պետք է այդ խողովակաշարերի մասը կազմի կամ գոնե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծված լիներ նախքան այդ խողովակաշարերի կառուցումը»,- նշել է նախագահը:
Նա ընդգծել է, որ, սակայն, հայերը դա չարեցին, քանի որ, ինչպես Ձեզ ասացի, հայերն ինչ-որ պատճառներով հավատում են միջազգային հարաբերություններին, միջազգային օրենքներին և նորմալ միջազգային վարքագծին:
«Ինչպես տեսնում եք, խողովակաշարերը կառուցվել են, և մոտ 20 տարիների ընթացքում ոչ մի փամփուշտ չի ուղղվել դրանց ուղղությամբ, իսկ Ադրբեջանը միլիարդներ է կուտակել: Եվ այդ միլիարդները ծախսվել են զենք գնելու համար, իսկ այդ զենքն այսօր ոչնչացնում է հայ երեխաներին, տատիկներին, կրակում է Ղարաբաղի հայկական գյուղերի, քաղաքների վրա»,- հայտնել է ՀՀ նախագահը: -0-