ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
ԱԻ պետական ծառայությունը խնդրում է պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել։
«Միաժամանակ հորդորում ենք, ցանկացած զինամթերք հայտնաբերելու դեպքում, անմիջապես զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-