Ռուսական ուղղաթիռներն ուղեկցել են խաղաղապահների շարասյուները Ղարաբաղ մուտք գործելիս (ՎԻԴԵՈ)
14.11.2020,
13:08
Ռուսական ուղղաթիռներն ուղեկցել են խաղաղապահների շարասյուները Ղարաբաղ մուտք գործելիս. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՄԻ–8 և ՄԻ–24 ռուսական ուղղաթիռներն ուղեկցել են խաղաղապահների շարասյուները, որոնք մուտք էին գործում Ղարաբաղ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ–ը։
ՌԴ Պաշտպանության նախարարության տեսանյութը կարելի է դիտել այս հղմամբ։
«Ուղղաթիռային էսկադրիլիայի օդաչուներն ուղեկցել են խաղաղապահ ուժերի շարասյուները, որոնք շարժվել են «Էրեբունի» օդանավակայանից դեպի Գորիս և Ստեփանակերտ», – նշել են ՌԴ ՊՆ–ից։
Ուղղաթիռները հսկում են հակամարտության գոտում կրակի ու ռազմական գործողությունների դադարեցումը, ինչպես նաև իրականացնում են նյութատեխնիկական գույքի և անձնակազմի տեղափոխման մոնիթորինգ։
Ավելի վաղ ռազմատրանսպորտային ավիացիայի ԱՆ–124 ինքնաթիռներով ութ ուղղաթիռ է տեղափոխվել Երևանի օդանավակայան։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ ռազմատրանսպորտային ավիացիան երեք օրում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող, 168 միավոր տեխնիկա։–0–
Загружается новость ... "Лево"