420.79
4.21
388.47
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում ընդունելի է Հայաստանի համար․ Փաշինյանը նանշել է նրբությունները

02:04
08 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ռուսական խաղաղապահների տեղակայմանը, ասել է, որ դա կարևոր հարցերից մեկն է։

Загружается новость ... "Лево"
«Ես ասել եմ, որ մեզ համար ընդունելի է ռուսական խաղաղապահների տեղակայումը։ Եվ այստեղ հարցը ոչ այնքան և ոչ միայն քաղաքական է, այլև պրակտիկ, որովհետև նախ Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում: Այսինքն՝ խաղաղապահներ ենթադրում է օպերատիվ արձագանք, և Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում, Ռուսաստանը գիտի տարածաշրջանը։ Ընդհուպ կարող եմ խոսել լեզվական, կոմունիկացիոն խնդիրների մասին, որ ենթադրենք, այո, գաղափարներ կան, որ ամենատարբեր երկրներից կարող են խաղաղապահներ լինել տարածաշրջանում՝ սկսած լեզվական հաղորդակցությունից և տարածաշրջանն ու մենթալիտետն իմանալու նրբություններից: Մենք շարունակում ենք կարծել, որ ռուսական խաղաղապահների գործունեությունը կարող է ամենարդյունավետը լինել այդ առումով»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանը, հակառակը, առաջարկում է տեղակայել թուրք խաղաղապահներ, Փաշինյանը հայտնել է, որ «Թուրքիան տարածաշրջան ահաբեկիչներ և վարձկաններ բերող երկիր է։ Եվ դժվար է պատկերացնել այս դերակատարումն ունեցող երկրի որևէ խաղաղ, առավելևս՝ խաղաղարար կամ խաղաղապահ գործընթացը»:

Ղաղապահների մասին թեմայի համատեքստում վարչապետը հայտնել է, որ պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանի այլ պետությունների դիրքորոշումները:

«Պետք է այնպես անենք, որ խաղաղապահներն իրոք կայունություն և ոչ թե անկայունություն, անհանգստություններ առաջ բերեն: Կարծում եմ՝ ռուսական խաղաղապահներն ամենահարմար և ճիշտ դերակատարներն են այս պրոցեսի ընթացքում»,- ասել է նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները