ՌԴ նախագահը հանձնարարել է զբաղվել Ղարաբաղը ձմռանը նախապատրաստելու հարցով

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին կոնկակտի մեջ մնալ հայկական կողմի հետ և հաշվ առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձմռանը պատրաստման հարցերը, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Փոխվարչապետ Ալեքսանդր Վալենտինովիչ Նովակը մասնակցում է մեր աշխատանքին: Այժմ ես ձեզանից ոչ մի զեկույց չեմ խնդրում: Ես պարզապես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ձմեռ է գալիս: Ի վերջո, խոսքը լեռնային տարածքի մասին է: Այնտեղ ցուրտ է: Ցրտերն արդեն մոտենում են: Հետևաբար, կապի մեջ եմ այս դեպքում հայկական կողմի հետ, տվյալ դեպքում այս հարցերը պետք է հիշել: Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել դրան », - նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը խնդրել է Նովակին ավելի ուշ այս հարցի շուրջ առանձին զեկուցել:
Նախագահը նաև ռուս ուժային և տնտեսական գերատեսչություններին հանձնանարարել է սերտ կապ հաստատել է Հայաստանում և Ադրբեջանում գործընկերների հետ:
Նա նշել է Ղարաբաղում ռուս խաղաղապահներ հստակ, համակարգված աշխատանքը, հաղորդում էԻնտերֆաքսը:
Նրա խոսքով, օպերատիվ ականազերծումը թույլ է տվել հուսալի կապ սահմանել տարածաշրջանում, իսկ ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ կանգնեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից:
«Հիմա առաջնահերթ ուղղություն է դառում այս տարածաշրջանի բնակիչներն օգնությունն ու աջակցությունը, որը լրջորեն տուժել է ռազմական գործողություններից»,- նշել է Պուտինը:
Նա նշել է, որ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար ստեղծվում է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն:
«Գիտեմ, որ կենտրոնի առջև ծառացած խնդրները հաշվ առնելով, հիմա ձևավորվւոմ են մասնագիտացված ստորաբաժանումներ»,-հավելել է նախագահը: -0-