640.93
7.1
523.25
-9
Եղանակը Երևանում
Հայ

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Պուտինին Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ցուցաբերած աջակցության համար

00:42
23 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերի և կրակի դադարեցման ու պատերազմի կանգնեցման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման գործում ցուցաբերած աջակցության համար»,- նշել է Հարությունյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝ Արցախի հանրապետության տարածքում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժերը։ Այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմն արդեն ավարտել է տեղակայման գործընթացը և անցել իր առջև դրված խնդիրների իրականացմանը՝ դառնալով կայունացման կարևոր գործոն հանրապետության շուրջ ստեղծված բարդ իրավիճակում։

Загружается новость ... "Лево"

Հարությունյանը հայտնել է, որ արդյունավետ համագործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարական կազմի հետ՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ։ Խաղաղության, կայունության և մեր քաղաքացիների անվտանգության պահպանմանն ուղղված հիմնական խնդիրների լուծումը խաղաղապահ զորակազմի անձնակազմից պահանջում է բարձր արհեստավարժություն և տոկունություն, որը երբեմն կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար։ Ուզում եմ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել իրավիճակի կայունացման, խաղաղության հաստատման և պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու տարբեր խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքի և գործադրած ջանքերի համար:

«Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության ներդրումն ու ջանքերն՝ ուղղված իրավիճակի կայունացմանը՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արցախի բնակիչների ճակատագրի նկատմամբ դրսևորած սրտացավ վերաբերմունքի, ցուցաբերած հումանիտար աջակցության և Արցախի Հանրապետության վերկանգնման ու զարգացման գործում ակտիվ մասնակցության համար։ Հումանիտար խնդիրների լուծմանը նպաստելու և քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով ստեղծվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար բոլոր խնդիրների համալիր լուծման համար Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվում են հինգ հավելյալ կենտրոններ»,- նշել է Հարությունյանը:

Նա նշել է, որ ռուս զինծառայողներն ուղեկցում են մեր քաղաքացիներին, որոնք մինչ այդ տարհանվել են իրենց բնակավայրերից, ապահովում են հումանիտար բեռնափոխադրումների անվտանգությունը։ ԱԻՆ առաջին հումանիտար շարասյունն արդեն ժամանել է Լեռնային Ղարաբաղ

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին անձնական ակտիվ ջանքերի համար՝ ուղղված Արցախի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային կոթողների, հոգևոր սրբավայրերի պաշտպանությանը, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես մեր ժողովրդի համար, այնպես էլ համաշխարհային ժառանգության մեջ տարբեր մշակույթների ինքնակայության պահպանման գործում»,- հայտնել է ԱՀ նախագահը:-0-

 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:20
29 Դեկտեմբերի 2020
Արցախյան պատերազմը Հայաստանի իշխանությունների, ի դեմս Փաշինյանի, սխալ վարած քաղաքականության արդյունքն է․Վիտալի Բալասանյան (ՎԻԴԵՈ)
Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով․ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար․ ՎԻԴԵՈ
17:06
28 Դեկտեմբերի 2020
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
13:04
28 Դեկտեմբերի 2020
ՊԲ. երեկ ողջ օրը և մինչև այս պահը ՊԲ–ի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին
10:38
28 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
17:25
27 Դեկտեմբերի 2020
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
11:30
27 Դեկտեմբերի 2020
ANCA- ն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել 250 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին և Հայաստանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Ամանորին ընդառաջ ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ընդունել 250 միլիոն ԱՄՆ դոլարի Արցախին և Հայաստանին հատկացվող օգնության փաթեթը
22:31
26 Դեկտեմբերի 2020
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար. մենք կվերադարձնենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները
Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել․ Վիտալի Բալասանյան
17:35
26 Դեկտեմբերի 2020
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում
16:26
26 Դեկտեմբերի 2020
ՊԲ. դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ. ցուցակը հեռացվել է ՊԲ կայքէջից
ՊԲ. դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ. ցուցակը հեռացվել է ՊԲ կայքէջից
12:11
26 Դեկտեմբերի 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 147 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 147 զինծառայողների անունները
16:46
25 Դեկտեմբերի 2020
Ստեփանակերտում ապամոնտաժում են տոնածառն ու տոնական տաղավարներ. Դա քաղաքացիների պահանջն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ստեփանակերտում, քաղաքացիների պահանջով, ապամոնտաժում են տոնածառն ու տոնական տաղավարները․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:40
25 Դեկտեմբերի 2020
ԿԽՄԿ-ն աջակցել է Ստեփանակերտում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի (ՖՈՏՈ)
Ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ՝741 անձ, ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ․ ՖՈՏՈ