ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա հորդանանցի գործընկեր, փոխվարչապետ Այման Սաֆադին երկուշաբթի քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հեռախոսով Հորդանանի կողմի նախաձեռնությամբ:
Լավրովն, իր գործընկերոջ խնդրանքով, վերջինիս տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերի մասին ԼՂ հակամարտության գոտում նոյեմբերի 10-ից կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով:
Հորդանանի նախարարը ողջունել է Ռուսաստանի դերակատարությունը կրակի դադարեցման և երկարատև կարգավորմանն անցնելու պայմանների ստեղծման մեջ: -0-