636.6
7.16
524.6
+7
Եղանակը Երևանում
Հայ

Փորձեցի խաթարել դավաճանական գործընթացը․ Սամվել Բաբայանը՝ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի մասին

04:05
10 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ՌԴ նախագահի ստորագրած հայտարարությանը։

«Ա՛զգ հայոց, Ժամեր առաջ տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարություն։ Շտապելով ՀՀ Կառավարություն՝ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։ Զերծ մնալով հայտարարության տեքստի որակումներից՝ նշեմ, որ բազմիցս ՀՀ և ԱՀ ղեկավարությանը մատնանշել եմ իրավիճակի ելքը, առաջարկել ռազմավարական լուծումներ և առաջարկություններ, սակայն դրանք մշտապես շրջանցվել են՝ հիշեցնելով խորհրդականի իմ կարգավիճակը։ Նույն կարգավիճակի գործառութային պարտականությունների սահմանափակումներով էր պայմանավորված նաև իմ լռությունը, մասնավորապես պատերազմի առաջին օրվա իմ ճեպազրույցի արդյունքում ստեղծված իշխանական թպրտոցը։ Սիրելի՝ հայրենակիցներ, Հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա…»,- Facebook-յան իր էջում գրել է Սամվել Բաբայանը։-0-


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:47
14 Փետրվարի 2021
Նախօրեին Կուբաթլուի հատվածից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. որոնումների արդյունքում ընդհանուր հայտնաբերվել է 1378 աճյուն. ԱԻՊԾ
Նախօրեին Կուբաթլուի հատվածից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. որոնումների արդյունքում ընդհանուր հայտնաբերվել է 1378 աճյուն. ԱԻՊԾ
10:15
13 Փետրվարի 2021
Թշնամու ցուցակում 3-րդը գնդապետն էր, ով զոհվեց հայրենի Հադրութը պաշտպանելիս (ՎԻԴԵՈ)
Հադրութցի գնդապետ Աշոտ Ղազարյանի անունը թշնամու ցուցակում 3-րդն էր, ով զոհվեց հայրենի Հադրութը պաշտպանելիս. գնդապետի մասին պատմում են մարտական ընկերներն ու որդին. ՎԻԴԵՈ
22:35
12 Փետրվարի 2021
Արցախի նախագահը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ. ՎԻԴԵՈ
12:49
12 Փետրվարի 2021
Ռուս խաղաղապահներն ադրբեջանական բեռնատար մեքենաները ուղեկցել են դեպի Շուշի (ՎԻԴԵՈ)
Ռուս խաղաղապահներն ադրբեջանական բեռնատար մեքենաները ուղեկցել են դեպի Շուշի. ՎԻԴԵՈ
12:03
11 Փետրվարի 2021
Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից
Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից
11:47
11 Փետրվարի 2021
Նախօրեին Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն, մինչ օրս ընդհանուր հայտնաբերվել է 1371 աճյուն. ԱԻՊԾ
Նախօրեին Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն, մինչ օրս ընդհանուր հայտնաբերվել է 1371 աճյուն
10:15
10 Փետրվարի 2021
Արցախի դեօկուպացիան առաջնահերթ հարցերից մեկն է. Դավիթ Բաբայան
Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի դեօկուպացիային վերաբերող հարցին
09:37
10 Փետրվարի 2021
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին լուրերը (ՎԻԴԵՈ)
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին լուրերը. ՎԻԴԵՈ
16:36
09 Փետրվարի 2021
Արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:02
09 Փետրվարի 2021
Հայաստանի նախկին իշխանություններն Արցախին միակողմանի զիջումների առաջարկ չեն արել. Բակո Սահակյան
Բակո Սահակյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում
23:27
08 Փետրվարի 2021
Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներն այսուհետ պետք է ստանան հատուկ թույլտվություն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներն այսուհետ պետք է ստանան հատուկ թույլտվություն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
18:50
08 Փետրվարի 2021
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված եւս 29 զինծառայողի անուն
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված եւս 29 զինծառայողի անուն