640.93
7.1
523.25
-7
Եղանակը Երևանում
Հայ

Պոմպեոյի գլխավոր ուղերձը՝ դադարեցնել պատերազմն ու ագրեսիան․ Մնացականյանը CNN-ին ներկայացրել է ԼՂ հակամարտության լուծման ուղին (ՎԻԴԵՈ)

01:33
24 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի ուղերձը ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ուղերձն է, որոնք միջնորդության միջազգայնորեն ճանաչված ձևաչափ են` հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու համար: Այս մասին CNN-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Загружается новость ... "Лево"

«Եվ այդ ուղերձը մեկն է․ պատերազմը պետք է կանգնեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, պետք է հաստատվի հրադադար։ Դա այն ուղերձն է, որը մենք կիսում ենք և սատարում»,- հայտնել է Մնացականյանը։

Հնարավոր տարածքային զիջումների մասին հարցին պատասխանելիս, Մնացականյանը հայտնել է, որ խոսքը ոչ թե զիջումների մասին է, այլ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման և խաղաղ կարգավորման գործընթացին վերադառնալուն։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագային, ապա այս ողջ հակամարտությունը մարդկանց մասին է, Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների, հայերի, ովքեր Ադրբեջանի գերիշխանությանն են ընդդիմացել։ Դա պատմություն է մեր մարդկանց մասին, ովքեր ենթարկվում են ռմբակոծությունների և հրթիռակոծությունների։ Այս խնդրի հիմքում մեր հայրենակիցների գոյութենական անվտանգությունն է։ Մենք պնդում ենք, որ այս հակամարտության այնպիսի խաղաղ կարգավորում ստանա, որի դեպքում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովված կլինի»,- ընդգծել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հայրենակիցների ինքնորոշման իրավունքը այն հիմքային սկզբունքներն են, որոնք ճանաչված են միջազգային հանրության կողմից։

«Լեռնային Ղարաբաղում մեր ժողովուրդն ապրելու է ազատ, արժանապատվի և անվտանգության մեջ»,- հայտնել է Մնացականյանը։

Նա նշել է, որ հենց հարցազրույցի պահին Արցախի բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին՝ ընթարկվում են ծանր հրետանու հարվածքների։

«Զոհվում են քաղաքացիական անձինք, հումանիտար դրությունը շատ լարված է։ Դա չպետք է կատարվի»,- ընդգծել է նախարարը։

Մեկնաբանելով հաորդավարուհու հարցն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել է Հայաստանի և Արցախի միավորման մաիսն, Մնացականյանը նշել է, որ ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերը սխալ են մեկնաբանվել։

«Վարչապետը խոսել է Հայաստանի՝ որպես Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորի դերի մասին։ Աշխարհում չկա մեկ այլ ուժ, որն ի զորու է անել դա։ Եվ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանն անտարբեր չի մնալու Լեռնային Ղարաբաղում իր հայրենակիցների ճակատագրի հանդեպ։ Վարչապետը վերջին երկու տարիների ընթացքում խոսել է զիջումների վրա հիմնված խաղաղ կարգավորման մասին»,- հայտնել է Մնացականյանը։

Նրա խոսքով, պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի ներքո չի սահմանափակվի իր կամարտահայտության ազատությունը, պետք է բացառվի էթնիկ զտումների վտանգը։

«Մարդիկ պետք է իրենք որոշեն իրենց ճակատագիրն ու անկախությունը, և դա պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը»,- ընդգծել է Մնացականյանը։ -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:06
28 Դեկտեմբերի 2020
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
13:04
28 Դեկտեմբերի 2020
ՊԲ. երեկ ողջ օրը և մինչև այս պահը ՊԲ–ի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին
10:38
28 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
17:25
27 Դեկտեմբերի 2020
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
11:30
27 Դեկտեմբերի 2020
ANCA- ն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել 250 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին և Հայաստանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Ամանորին ընդառաջ ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ընդունել 250 միլիոն ԱՄՆ դոլարի Արցախին և Հայաստանին հատկացվող օգնության փաթեթը
22:31
26 Դեկտեմբերի 2020
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար. մենք կվերադարձնենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները
Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել․ Վիտալի Բալասանյան
17:35
26 Դեկտեմբերի 2020
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում
16:26
26 Դեկտեմբերի 2020
ՊԲ. դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ. ցուցակը հեռացվել է ՊԲ կայքէջից
ՊԲ. դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ. ցուցակը հեռացվել է ՊԲ կայքէջից
12:11
26 Դեկտեմբերի 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 147 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 147 զինծառայողների անունները
16:46
25 Դեկտեմբերի 2020
Ստեփանակերտում ապամոնտաժում են տոնածառն ու տոնական տաղավարներ. Դա քաղաքացիների պահանջն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ստեփանակերտում, քաղաքացիների պահանջով, ապամոնտաժում են տոնածառն ու տոնական տաղավարները․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:40
25 Դեկտեմբերի 2020
ԿԽՄԿ-ն աջակցել է Ստեփանակերտում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի (ՖՈՏՈ)
Ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ՝741 անձ, ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ․ ՖՈՏՈ
13:31
25 Դեկտեմբերի 2020
Գնդացիրներ, նռնականետեր և ինքնաձիգներ. ԱԱԾ-ն պատմել է Արցախից Հայաստան բերված ապօրինի զենքի մասին
Գնդացիրներ, նռնականետեր և ինքնաձիգներ. ԱԱԾ-ն պատմել է Արցախից Հայաստան բերված ապօրինի զենքի մասին