Պողոսյան. թշնամու ճիրաններից Շուշին փրկելու համար Արցախ են շտապում մեծ ու փոքր ջոկատներ
29.10.2020,
23:59
Պողոսյան. թշնամու ճիրաններից Շուշին փրկելու համար Արցախ են շտապում մեծ ու փոքր ջոկատներ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել, հայտնել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից:
«Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով։ Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմագործողություններին հաղորդել բաղձալի ԲԵԿՈւՄԸ։ Սպասում ենք…»,- նշել է Պողոսյանը: -0-Արցախի Հանրապետության նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։ Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ...
Опубликовано Վահրամ Պողոսյան/Vahram Poghosyan Четверг, 29 октября 2020 г.