ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ներկայացրել իրադրությունը Հադրութում:
«Ե՛վ Հադրութում, և՛ հարակից գյուղերում մարտերը շարունակվում են, թշնակամական ուժերը փորձել են բոլոր հնարավոր ճանապարհներով, նախընտրելին իրենց համար եղել են հիմնականում մայրուղիները, ասֆալտապատ ճանապարհները, ձգտել են դեպի Շուշի, բայց բոլոր ուղղություններում ջախջախվել են: Մենք այսօր ցուցադրել ենք կադրեր, հավատացե՛ք՝ այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր կան իրենց հասարակության համար: Այդ ձորակները նրանց համար դժոխք են դառնալու»,- նշել է նա:
Հովհաննիսյանը հայտնել է, որ բացի ցուցադրված կադրերից ավելի սարսափելի կադրեր կան ադրբեջանական հասարակության համար:
«Ուղղակի կնկարենք այդ ամենը և ցույց կտանք»,- հայտնել է նա: -0-