ՊԲ զորքերի կողմից ադրբեջանական գյուղի արկակոծման մասին լուրերն ապատեղեկատվություն են. ԱՀ ՊՆ
06.04.2017,
17:06
Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը պաշտպանության բանակի կողմից Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը արկակոծելու մասին։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը պաշտպանության բանակի կողմից Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը արկակոծելու մասին։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, հինգշաբթի կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը, հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօր ժամը 12:40-13:15-ի սահմանում հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն:
Հակառակորդի ականանետային հարվածներից ՊԲ-ն կորուստներ չունի: -0-