ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից

28.09.2017, 19:40
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19–ամյա Սեյրան Մանվելի Սարգսյանը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-