ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի արկակոծության հետևանքով

01.03.2017, 20:31
Հակառակորդը մարտի 1–ին հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի արկակոծության հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հակառակորդը մարտի 1–ին հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը հակամարտ զորքերի շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 10 արկ:

Հակառակորդի ձեռնարկված արկակոծության հետևանքով չորեքշաբթի ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Բաբաջանյանը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշվում է հաղորդման մեջ։

Կատարվում է քննություն: -0-