ՊԲ-ն հարավային ուղղությամբ ջախջախել է Ադրբեջանի երեք բրիգադ. ՊՆ

07.10.2020, 14:55
ՊԲ-ն հարավային ուղղությամբ ջախջախել է Ադրբեջանի երեք բրիգադ. ՊՆ
ՊԲ-ն հարավային ուղղությամբ ջախջախել է Ադրբեջանի երեք բրիգադ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը չորեքշաբթի լայնամասշտաբ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ բավականաչափ մեծ ուժերի ներգրավմամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՊՆ ներկյացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Загружается новость ... "Лево"
            

Նրա խոսքով, հակառակորդի գործողությունները հավաստանշվել ենք, հետևվել  և հարմար պահի հասցվել է հրետանային հուժկու հարված:

«Կարող ենք ասել, որ գրեթե լիովին ջախջախվել է երեք բրիգադ իրենց ամբողջ զրահատեխնիկայով և անձնակազմով: Մոտ 60 դիակ թողել ենք դաշտում՝ մնացածն անհասկանալի է, թե ինչ վիճակում են»,- նշել է նա:

Ստեփանակերտում այս պահին րոպեների տարբերությամբ  հրետակոծություն կա մարտական ԱԹՍ-ների և հրթիռային միջոցներով հարված են հասցնում խաղաղ բնակիչներին:

«ՊԲ-ն հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղությամբ, դիրքեր է ազատագրել»,- նշել է Հովհաննիսյանը: